«Հայրենիքիս կանչով»` վիրահայ նկարիչների նոր ցուցահանդեսը

 

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված վիրահայ նկարիչների` «Հայրենիքիս կանչով» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը. տեղեկանում ենք ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքից:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի նկարիչների միություն և դիտել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված վիրահայ նկարիչների` «Հայրենիքիս կանչով» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները:

ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերով և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի մշակույթի, կրթության և երիտասարդության «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ կազմակերպված ցուցահանդեսի նպատակն է` առավել խորացնել  և զարգացնել հայ վրացական մշակութային կապերը, Վրաստանի հայ նկարիչներին ճանաչելի դարձնել Հայաստանում:

ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տպագրվել է նաև «Հայրենիքիս կանչով» կատալոգ, որտեղ ներկայացված է յուրաքանչյուր նկարչի 2-ական ստեղծագործություն: