Տիտո Վիլանովայի առաջին ձեռքբերումը

Ինչպես հաղորդում է ESPN-ը, հղում կատարելով Sports.es կայքին, «Վալենսիայի» պաշտպան Խորդի Ալբան շուտով կտեղափոխվի «Բարսելոնա»: Տիտո Վիլանովան իր առաջին ձեռքբերումով փորձում է ամրապնդել պաշտպանության ձախ թևը, որը բավականին թուլացել էր Էրիկ Աբիդալի հեռանալուց հետո։

Ալբան կատալոնական դպրոցի սան է և խնդիրներ չի ունենա նոր թիմում ինտեգրվելու հարցում։ Կայքի տեղեկություններով՝ Խորդի Ալբան համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը, իսկ ակումբները քննարկում են նրա տրանսֆերի վերջին դետալները։ Խորդի Ալբայի պայմանագիրը «չղջիկների» հետ ավարտվում է 2013թ․-ին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրանով հետաքրքված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Միլանը»։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել