Մաշտոցի այգում բախումներ տեղի ունեցան ակտիվիստների ու ոստիկանների մեջ, ինչի արդյունքում բնապահպանները մարմնական վնասվածքներ ստացան, 7 հոգի բերման ենթարկվեց:
Մինչ ապամոնտաժող բրիգադը փորձում էր մոտենալ կրպակներին, ակտիվիստները 2 վրան տեղադրեցին: Ոստիկաններն ու կարմիր բերետավորները ուժ կիրառեցին, որպեսզի կարողանային ճեղքել ակտիվիստների շրջանն ու հեռացնել վրաններից մեկը: