Մաշտոցի այգում ոստիկանների հետ բախումներից հետո 7 ակտիվիստ բերման ենթարկվեց Կենտրոնի քննչական բաժանմունք, որտեղ պարզվեց, որ նրանցից երկուսին բժշկական օգնություն է անհրաժեշտ:
Ակտիվիստները մարմնական վնասվածքներ ստացան
Posted in:
Մաշտոցի այգում ոստիկանների հետ բախումներից հետո 7 ակտիվիստ բերման ենթարկվեց Կենտրոնի քննչական բաժանմունք, որտեղ պարզվեց, որ նրանցից երկուսին բժշկական օգնություն է անհրաժեշտ:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա Ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն արդեն նախապատրաստվում է: Նրա խոսքով՝ նրանց միջև հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ «առաջիկա օրերին կամ շաբաթներին»: ABC News հեռուստաալիքի եթերում Ուոլցը հայտարարել է, որ «Ուկրաինայի հարցով համաձայնությունն անհնար է առանց Ռուսաստանի հետ երկխոսության», որի վրա Թրամփի թիմը կաշխատի առաջիկա ամիսներին: «Բոլորը գիտեն, որ սա պետք է ավարտվի դիվանագիտական ճանապարհով: Ես պարզապես չեմ կարծում, որ իրատեսական է խոսել այն մասին, որ մենք պատրաստվում ենք վտարել յուրաքանչյուր ռուսի ուկրաինական հողի յուրաքանչյուր սանտիմետրից: Նույնիսկ Ղրիմը. նախագահ Թրամփն ընդունել է այս իրականությունը: Եվ […]
Հեղինակավոր քաղաքագետ և մեկնաբան Ֆարիդ Զաքարիան The Washington Post թերթում սյունակ է հրապարակել, որը վերնագրված է «Թրամփը վերածնում է 19-րդ դարի կայսերապաշտությունը. դարձնենք Ռուսաստանը կրկին հզոր»։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։ Պատերազմները դադարեցնելու, խաղաղություն հաստատելու, Ամերիկան առաջին տեղում դնելու և երկիրն աշխարհից անջատելու քաղաքականությամբ քարոզարշավ անցկացնելուց հետո նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն այս շաբաթ որոշեց վերակենդանացնել 19-րդ դարի կայսերապաշտությունը։ Մեկ մամուլի ասուլիսի ընթացքում նա մտորեց Կանադան նահանգ դարձնելու, տնտեսական ճնշման միջոցով Գրենլանդիան և Պանամայի ջրանցքը ձեռք բերելու մասին՝ վերջին երկուսի դեպքում չբացառելով ռազմական ուժի կիրառումը։ Հանրապետական առաջնորդները, որոնց Թրամփը վերջերս միայն սովորեցրել էր դատապարտել իրենց կուսակցության հին էքսպանսիոնիստական և ինտերնացիոնալիստաական արտաքին քաղաքականությունը, կրկին […]
BP-ն դադարեցրել է արտադրությունը Շահ Դենիզում՝ Սերբիային և Բուլղարիային գազի մատակարարումների խափանման ֆոնին: BP-ն ժամանակավորապես դադարեցրել է արտադրությունը Կասպից ծովի Շահ Դենիզ Ալֆա հարթակում՝ վկայակոչելով ստորջրյա խողովակաշարի տեխնիկական խնդիրները: Սա համընկել է Ադրբեջանի կողմից Սերբիային և Բուլղարիային գազի մատակարարման դադարեցման հետ: Ուշագրավ է, որ այս դեպքերը տեղի են ունենում ԱՄՆ-ի կողմից Սերբիայի նավթագազային ընկերության՝ NIS-ի (Naftna Industrija Srbije) դեմ պատժամիջոցներ սահմանելուց անմիջապես հետո: NIS-ը պատկանում է հիմնականում ռուսական Գազպրոմին: Սերբիան, որը վերջերս նվազեցրել էր իր կախվածությունը ռուսական գազից՝ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելով, այժմ հայտնվել է բարդ իրավիճակում: Թեև պաշտոնապես խողովակաշարի խնդիրները տեխնիկական բնույթի են, դրանց ժամանակային համընկնումը ԱՄՆ պատժամիջոցների հետ […]
Հնդկաստանը Աֆղանստանին աջակցություն է տրամադրում և հնարավորություն բացում օգտվելու իրանական Չաբահարի նավահանգստից, որտեղ Հնդկաստանը ավելի քան 500 մլն դոլարի ներդրում է արել, հաղորդում է Asian News International գործակալությունը։ Հնդկաստանի արտաքին գործերի քարտուղար Վիքրամ Միսրին չորեքշաբթի Դուբայում հանդիպել է Աֆղանստանի գործող արտգործնախարար Մաուլավի Ամիր Խան Մութաքիին և հաստատել է Հնդկաստանի պատրաստակամությունը աֆղան ժողովրդին հետագա մարդասիրական և զարգացման օգնություն տրամադրելու հարցում, նշվում է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակի տարածած հաղորդագրությունում։ Հնդկաստանը համաձայնել է խթանել առևտուրը և առևտրային հարաբերությունները, այդ թվում՝ Չաբահարի նավահանգստի միջոցով։ Նյու Դելին կընդլայնի իր աջակցությունը նաև Աֆղանստանի առողջապահական ոլորտին և փախստականների աջակցությանը։ Տե՛ս նաև՝ Հնդկաստանն ու Իրանն ազդարարել են Չաբահարի նավահանգստի […]
Մինսկի խմբի առկայությունը Ադրբեջանին մտահոգում է, որովհետև քանի դեռ կա Մինսկի խումբ՝ գոնե իրավական հարթության մեջ, դա նշանակում է, որ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. ՍիվիլՆեթի հետ զրույցում ԱՊՐԻ Արմենիա հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանն այսպես է մեկնաբանում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Ադրբեջանի պահանջը։ «Եթե կա Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, ապա առնվազն կա Լեռնային Ղարաբաղ, նկատի ունեմ՝ որպես տերմին կամ որպես միջազգային իրավական կամ իրավաքաղաքական հարթության մեջ որոշակի գործոն»,- ասում է Պողոսյանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հայաստանի հասցեին պատերազմի սպառնալիքներ էր հնչեցրել և, ի շարս տարբեր պահանջների, ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջը։ Նախկինում […]
ՍիվիլՆեթը զրուցել է ԱՊՐԻ Արմենիա հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանի հետ։ Զրույցը որոշ խմբագրումներով ու թեմատիկ բաժանումներով՝ ստորև։ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ – Վարչապետի խոսնակը հայտարարեց, որ Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ-ին դիմելու հնարավորությունը։ Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպե՞ս կգնահատեք այս քայլերը, ինչու՞ հիմա։ – Կարծում եմ՝ Մինսկի խմբի լուծարումը պայմանավորված է խաղաղության պայմանագիրը ստորագրման նախապայման դիտարկելու Ադրբեջանի դիրքորոշմամբ։ Գիտենք՝ Ադրբեջանը մի շարք նախապայմաններ ունի՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն և այլն, և դրանցից մեկը Մինսկի խմբի լուծարումն է՝ առնվազն վերջին վեց ամիսների ընթացքում։ Եվ ի սկզբանե Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը չեզոք դրական […]
Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. այս մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակը։ Մինսկի խումբը լուծարելու հնարավորության մասին հունվարի 9-ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի հայտարարությանը նախորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցը լրատվամիջոցներին, որտեղ նա սպառնացել էր «բացել Զանգեզուրի միջանցքը»։ Հունվարի 7-ի հարցազրույցում Ալիևը պահանջել էր նաև լուծարել Մինսկի խումբը։ «Հույս ունեմ, որ մեր բոլոր պայմանները խաղաղության պայմանագրի վերաբերյալ նույնպես կընդունվեն, քանի որ դրանցում արտակարգ ոչինչ չկա: Մինսկի խմբի վերացումը, սահմանադրության փոփոխությունը՝ առանց դրա խաղաղության պայմանագիրն անհնար է»,- ասել էր Ալիևը: ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական ձևաչափն էր 1992-ից ի վեր։ […]
ՍիվիլՆեթը «Մեծ հարցեր» խորագրով քննարկումների շարք է ներկայացնում, որոնցից երրորդը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին Գյումրիում՝ «Սպորտ և առողջություն» թեմայով։ Քննարկումը վարում է re։arrange փոդքաստի հիմնադիր Նարեկ Ամիրխանյանը։ «Մեծ հարցեր» շարքի երրորդ հանդիպման թեման է «Սպորտ և առողջություն»։ Հյուրերն են՝ ծանրորդ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը, Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, սրտաբան-առիթմոլոգ Տաթևիկ Հովակիմյանը և Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ, սպորտի վաստակավոր գործիչ Վաչագան Վարդանյանը։ Դիտեք նաև՝ Սյունիքի տնտեսական ներուժն ու հնարավորությունները. քննարկում Գորիսում Ապագայի կրթությունը և հնարավորությունները երիտասարդների […]