Ռաֆայել Նադալը 7-րդ անգամ նվաճեց Բարսելոնայի մրացաշարի չեմպիոնի տիտղոսը

Բարսելոնայում ավարտվեց 2 157 089 դոլար մրցանակային հիմնադրամ ունեցող Barcelona Open Banc Sabadell ATP-500 մրցաշարը: Եզրափակիչում աշխարհի երկրորդ ուժեղագույն թենիսիստ իսպանացի Ռաֆայել Նադալը 7:6, 7:5 հաշվով պարտության մատնեց իր հայրենակից Դավիդ Ֆերրերին ու նվաճեց չեմպիոնական տիտղոսը:

Հանդիպումը տևեց 2 ժամ 40 րոպե: Նադալն իր 10 բրեյք փոյնթից օգտագործեց 6-ը, իսկ Ֆերրերը` 15-ից ընդամենը` 3-ը:

Հողածածկով կորտերի բոլոր ժամանակների լավագույն թենիսիստն իր 7-րդ հաղթանակը տարավ Բարսելոնայի մրցաշարում, ընդ որում, արդեն 4-րդ անգամ նա եզրափակիչում հաղթեց Ֆերրերին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել