2012թ․ Եգիպտոս կայցելի 14,5 մլն զբոսաշրջիկ

«Այս տարի նախարարության հիմնական խնդիրը զբոսաշրջիկների մինչ 2010թ. թվաքանակի վերականագնումն է։ Զբոսաշրջության նախահեղափոխական մակարդակի վերականագնումը պայմանավորված է մեր կողմից առաջարկվող ծառայությունների որակով։ Մասնավորապես՝ խոսքը Նեղոսով Կահիրեից Ասուան նավային ճանապարհորդությունների վերականգնման մասին է։ Մյուս կողմից՝ 2012թ. մայիս-հունիս ամիսներին զբոսաշրջային ինդուստրիայի որոշակի անկում է կանխատեսվում՝ պայմանավորված նախագահական ընտրություններով, սակայն այնուհետ աճ է ակնկալվում», -ասել է նախարարը՝ հավելելով, թե իսլամիստնրեի՝ իշխանության գալու պայմաններում զբոսաշրջությունը չի տուժի։

2010թ. Եգիպտոս է այցելել 14,7 մլն զբոսաշրջիկ, որոնք երկրին $12,5 մլրդ հասույթ են ապահովել։ Մինչդեռ 2011թ. երկիր է այցելել 9,8 մլն մարդ, իսկ հասույթը կազմել է 8,8 մլրդ։ Զբոսաշջիկների օրական ծախսը 2010թ. $85-ից 2011թ. կրճատվել է $72։

Մինչ հեղափոխությունը զբոսշրջային ինդուստրիան կազմել է Եգիպտոսի ՀՆԱ-ի 10%։

Մեկնաբանել