Մոնտենեգրոն պաշտոնապես դարձավ ԱՀԿ անդամ

Ապրիլի 29-ին ուժի մեջ է մտել այս երկրի՝ կազմակերպության անդամակցության վերաբերյալ արձանագրությունը։ Այսպիսով՝ նախկին հարավսլավյան հանարպետությունը դարձավ ԱՀԿ-ի 154-րդ անդամը։

Մոնտենեգրոյի իշխանությունները ԱՀԿ-ին անդամակցությունն անվանել են երկրի արտաքին քաղաքական կարևորագույն առաջնահերթություններից մեկը։ Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ ԱՀԿ-ին անդամակցությունը Մոնտենեգրոյին թույլ կտա մեծացնել օտարերկրյա ներդրումների ծավալը, մատչում ստանալ ապրանքների ու ծառայությունների ավելի լայն սպեկտրի նկատմամբ, ապահովել արտաքին առևտրի աճը և ուժեղացնել պայքարը կոռուպցիյաի դեմ, ինչպես նաև վեճերը կարգավորել կառուցողական ճանապարհով։

ԱՀԿ անդամ երկրներին բաժին է ընկնում համաշխարհային առևտրի շրջանառության 97%-ը։

2006թ. անկախություն ձեռք բերած Մոնտենեգրոն նախկին Հարավսլավիայի հանրապետություններից ամենափոքրն է։ Նրա բնակչությունը 626 հազ. է։

Մոնտենեգրոյի՝ ԱՀԿ-ին անդամակցության վերաբերյալ արձանագրությունը ստորագրվել էր 2011թ. դեկտեմբերի 17-ին։

Մեկնաբանել