Սուդանը արտակարգ դրություն է հայտարարել հարավային սահմանին

Համաձայն Սուդանի նախագահ Օմար Բաշիրի ստորագրած հրամանագրի՝ արտակարգ դրությունը սահմանվում է Հարավային Կորդոֆան, Ստիպակ Նեղոս և Սենար նահանգների առանձին շրջաններում։

Reuters-ը տեղեկացնում է, որ Հարավային Սուդանի իշխանությունները պատրաստ են վերջ դնել Սուդանի հետ թշնամությանը սահմանային վիճելի շրջաններում։ Մասնավորապես՝ Հարավային Սուդանի կառավարությունը ապրիլի 28-ին որոշել է ոստիկանական ստորաբաժանումները դուրս բերել վիճելի Աբեյ շրջանից։

Այս ապրիլի սկզին երկու Սուդանների միջև բախումներ սկսվեցին Հեգլիգ նավթային հանքավայրի շուրջ, որը Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշմամբ՝ Խարտումին է պատկանում։ Հարավսուդանական զորքերը զբաղեցրին Հեգլիգը, սակայն ապրիլի կեսին Հարավային Սուդանը միջազգային հանրության ճնշման ներքո իր զորքերը դուրս բերեց նավթային այս շրջանից։

Այս բախումները ամենամասշտաբայինն էին Հարավային Սուդանի՝ 2011թ. հուլիսին անկախության ձեռքբերումից հետո։

Սկսած այս տարվա սկզբից՝ կողմերը բազմիցս չեն բացառել միմյանց միջև պատերազմի սկսման հնարավորությունը։

Մեկնաբանել