Իտալիայում «Հին Հռոմ» կկառուցվի

Հռոմի քաղաքապետ Ջաննի Ալեմաննոն «հավերժ քաղաքի» շրջակայքում Ռոմալենդ թեմատիկ այգու շինարարության համար ներդրողներ է փնտրում և պատրաստ է 240 հա հողատարածք տրամադրել այդ նպատակի համար:

Նախատեսվում է, որ այգու այցելուները կտեսնեն վերակառուցված Ֆորումը, Կոլիզեումը, ինչպես նաև գլադիատորական մարտերը: «Նախագծի գաղափարն այն է, որ այցելուները զգան Հին Հռոմի շունչը», – նշել է Հռոմի զբոսաշրջության վարչության պաշտոնական ներկայացուցիչ Անտոնիո Գացելլոնեն:

Քաղաքապետարանի հաշվարկով` նոր այգին կգրավի բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնց թիվը ներկայում տարեկան 12 մլն է: Այգում կտեղակայվեն նաև մի քանի հյուրանոցներ և ժամանակակից առևտրի կենտրոններ: