Մի կադրի պատմություն

1984-ին Մհեր Մկրտչյանի Նալբանդյան փողոցում գտնվող բնակարանում հյուրընկալվել էին «Պիոներ -կանչ» թերթի լրագրող Սարո Գյոդակյանն ու լուսանկարիչ Գագիկ Գասպարյանը: Նրանք պիտի ռեպորտաժ պատրաստեին դերասանի մասին: Մինչ լուսանկարիչն աշխատում էր, Մհեր Մկրտչանը պատմում էր իր մանկության մասին: «Գեշ ու մերժված երեխայի» մանկության, երբ Մհեր Մկրտչյանը ստիպված էր աչքերին մեղր քսելով կույր ձևանալ ու վագոնից վագոն տոպրակով հաց մուրալ: Մանկության, որը ոչ պակաս ողբերգական ճակատագրի նախամուտքը պիտի դառնար:

Մեկնաբանել