Ուիթնի Հյուսթոնի մայրը դստեր մասին գիրք կգրի

Սիսի Հյուսթոնը երկար ժամանակ գաղտնի է պահել, որ մտադիր է իր դստեր` Ուիթնիի կյանքի մասին առաջին դեմքով պատմություն գրել: Ընդ որում` սա, Սիսի Հյուսթոնի տեղեկացմամբ, գիրք գրելու իր առաջին փորձը չէ. 1998-ին նա հրատարակել էր «Որքան քաղցր է ձայնը» խորագրով հուշեր, որտեղ մանրակրկիտ պատմել էր իր ստեղծագործական կյանքի ամենանշանակալի պահերի մասին:

Ամերիկյան լրտավամիջոցները գրում են, որ օրերս միսիս Հյուսթոնը հանդիպել է Նյու Յորքի հրատարակություններից մեկի ներկայացուցչի հետ և քննարկել գրքի հետ կապված ֆինանսական հարցերը:

«Ես հոգնել եմ իմ դստեր մասին ստեր լսելուց: Ցանկանում եմ վերջ դնել բոլոր կասկածներին ու բամբասանքներին», – ասել է երգչուհու մայրը: Նա նաև տեղեկացրել է, որ գրքում կօգտագործի փոփ-կուռքի ընկերների հուշերն ու պատմությունները:

Նշենք, որ Սիսի Հյուսթոնը որոշել է Ուիթնիի մասին գիրք գրել այն բանից հետո, երբ երգչուհու մտերիմ ընկերուհի ԲեԲե Վինասը հայտարարել էր, որ մտադիր է «Ուիթնին, որին ես գիտեի» խորգարով գիրք հրատարակել:

Մեկնաբանել