Հնարավո՞ր է արդյոք սեքսը տիեզերքում

Վերոհիշյալ ծրագրի շրջանակում իրականացվող փորձերի մասին է պատմում հայտնի ֆրանսիացի աստղագետ և գրող Պյեր Կոլեն «Վերջին առաքելությունը» գրքում: Հեղինակը, մասնավորապես, գրում է, որ չնայած «այս» թեման արգելված է և NASA-ի, և Թռիչքների կառավարման մոսկովյան կենտրոնի կողմից, «գիտափորձը» տիեզերքում, այնուամենայնիվ, տեղի է ունեցել: Ըստ Կոլեի` «տիեզերական» սեքսի վերջին հետազոտությունները չափազանց կարևոր են. գիտնականները ձգտում են պարզել` արդյոք հնարավոր է կնոջ և տղամարդու միջև սեռական հարաբերություն անկշռելիության պայմաններում:

Համակարգչի միջոցով փորձարկվել է 20 հնարավոր դիրք, որից 10-ը «մաղվել է»: Հետազոտության արդյունքները տեսագրվել են, սակայն «անվայել» լինելու պատճառով NASA-ին ներկայացվել է «գրաքննված» տարբերակը:

Այսպիսով` տիեզերքում ընդամենը չորս դիրք է հնարավոր: Երկրի վրա այդքան մատչելի «միսիոներական» դիրքը, պարզվում է, ձգողականության բացակայության պայմաններում գրեթե անիրական է: