Եվրոգոտում գնաճը դանդաղել է

Եվրոգոտում սպառողական գների ինդեքսն ակնկալվում է 2,6%-ի մակարդակում՝ 2011թ. համապատասխան ժամանակաշրջանի համեմատ։  Փետրվարին և մարտին եվրոգոտում գնաճը կազմել է 2,7%։

Նշենք, որ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին ակնկալում է, որ տարվա կտրվածքով եվրոգոտում գները կաճեն ավելի քան 2%-ով՝ հիմնականում վառելիքի գների աճի և անուղղակի հարկերի ավելացման պատճառով։ Գների դինամիկան ակնկալվում է կայուն մակարդակում։