Իսպանիան հայտնվել է հերթական ռեցեսիայում

2012թ. 1-ին եռամսյակում Իսպանիայի տնտեսական ցուցանիշները կրճատվել են 0,3%-ով՝ հաջորդելով նախորդ եռամսյակի համանման անկմանը։

Ներկայում փորձագետներն Իսպանիան համարում են եվրոգոտու ամենախնդրահարույց խոշոր տնտեսությունը, որն ունի աճի բացասական ցուցանիշներ, բյուջեի դեֆիցիտի բարձր մակարդակ և վարկային ցածր վարկանիշներ։ 2012թ. ապրիլի դրությամբ երկրում գործազրկության մակարդակը կազմում է 25%։