ԵՄ-ն խիստ է պայքարում անօրինական միգրանտների դեմ․ Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հայտարարել է, որ Եվրամիությունը «շատ խիստ միգրացիոն քաղաքականություն է իրականացնում, վիզաները հեշտ չեն տրամադրում՝ պայքարելով անօրինական միգրանտների դեմ»։

«Եվրոպական նախաձեռնություն – լիբերալ ակադեմիա» հիմնադրամը հետազոտություն էր կատարել ու պարզել, որ չնայած Եվրամիության և Վրաստանի միջև դեռ մեկ տարի առաջ ստորագրվել է այցագրային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիր՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզաների մերժման ցուցանիշը 15%-ի շրջանում է։

Այս նույն ցուցաշիշը Ռուսաստանի ու Բելառուսի համար 1% է, Ադրբեջանի, Ուկրաինայի և Մոլդովայի համար՝ 4%-ի շրջանում, Հայաստանի համար՝ 10%։

Հիմնադրամը Վրաստանի ցուցանիշը բացատրում է այն հանգամանքով, որ այս երկրի քաղաքացիներից շատերը փորձում են մնալ Եվրամիության երկրներում։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Վրաստանի մոտ 1 մլն բնակիչ վերջին տարիներին աշխատանքի և բնակության նպատակով մեկնել է Ռուսաստան, մոտ կես միլիոն բնակիչ էլ՝ արևմտյան երկրներ։

Ըստ 2000-ականների սկզբին իրականացված մարդահամարի՝ Վրաստանում 4,4 մլն մարդ է բնակվում։

Մեկնաբանել