Իրանը 2011թ․ կրկնապատկել է բենզինի արտահանումը

Իրանի նավթի նախարար Ալի Ռեզա Զեյղամիի խոսքով՝ 2011թ. Թեհրանն արտահանել է 132 հազ. տ բենզին, ինչը երկրի բյուջեն հարստացրել է $134 մլն-ով։

Իրանական բենզինի հիմնական ներկրողը Աֆղանստանն է, որն անցած տարի ներկրել է $51,6 մլն-ի վառելիք։ Նշենք, որ իրանական նավթ են ներկրում նաև Հայաստանը, ԱՄԷ-ն, Իրաքը և Օմանը։

Մինչև 2010թ. Իրանը ոչ միայն բենզին է արտահանել, այլև ներկրել է՝ երկրում նավթավերամշակող հզորությունների անբավարարության հետևանքով, հաղորդում է գործակալությունը։ Ներկայում Իրանը նավթի համաշխարհային չորրորդ արտահանողն է և Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) երկրորդ երկիրը, որ օրական ավելի քան 4 մլն բարել նավթ է արդյունահանում։ Նավթային և գազային ոլորտներն Իրանում ամբողջությամբ գտնվում են պետական վերահսկողության ներքո։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը միակողմանիորեն պատժամիջոցներ են սահմանել Թեհրանի նավթագազային ոլորտի նկատմամբ։

Մեկնաբանել