Հայաստանի եվրոպացի բարեկամները» հրապարակեցին իրենց երկրորդ հարցումը. առաջատարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է:
Կրկին սոցիոլոգիական հարցումներ
Post navigation
Posted in:
Հայաստանի եվրոպացի բարեկամները» հրապարակեցին իրենց երկրորդ հարցումը. առաջատարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է:
Հայաստանում արտահանման խթանման քաղաքականություն չի վարվում, ուստի մյուս տարվա բյուջեն հավաքագրվելու է հարկերի բարձրացման և/կամ գների աճի հաշվին: Այդ մասին նշում է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ եթե տեղական արտադրության հաշվին արտահանում չի ավելացվում, ներքին սպառումը չի ավելանում, ապա հարկերի հավաքման մի տարբերակ կա՝ գների աճ, որը Հայաստանի տակ դրվող ռումբ է:
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Լրագրողները դեկտեմբերի 7-ին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանին ճեպազրույցի ժամանակ հարց ուղղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե «նախկինում պադյեզդներում մարդ էին սպանում»։ Վարչապետը նման հայտարարություն արել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հետ հարցուպատասխանի ժամանակ։ Լրագրողները մատնանշեցին, որ Վարդանյանը երկար ժամանակ է՝ քաղաքականության մեջ է և հարց ուղղեցին, թե ում են սպանել «պադյեզդներում» (խմբ․ – շքամուտքերում)։ Նա պատասխանեց, թե նման դեպք չի հիշում։ «Չգիտեմ պադյեզդներում սպանելու…, բայց, գիտեք, դրա մասին խոսելը, դրանց ստերը փորձելն ապացուցելն անիմաստ է, շարունակելու են նույն ստերն ասել»,- եզրափակեց պատգամավորը։ Աղվան Վարդանյանն իսկապես Հայաստանի ներքաղաքական կյանքի հնաբնակներից է. 1990 թվականից եղել […]
Հայաստանի Ազգային ժողովի ոչ մի պատգամավոր չի մասնակցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) անդամի պաշտոնում Հայկուհի Հարությունյանի ընտրությանը։ ԿԿՀ նախկին նախագահը, որ այդ պաշտոնում էր 2019-ի նոյեմբերից, չվերընտրվեց հանձնաժողովի անդամ։ Ավելի վաղ «Քաղաքացիական պայանագիր»-ը հարցերի տեղատարափ էր պատրաստել ԿԿՀ անդամ Հարությունյանի համար։ Իշխող ուժի պատգամավորները նրանից բացատրություններ էին պահանջում, թե ինչո՞ւ Հարությունյանի ընտանիքի անդամները չեն ներկայացրել գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրեր։ Նրանք Հարությունյանին մեղադրում էին նաև ԿԿՀ-ի կողմից հաշվետվողականության պակասի մեջ, ակնարկում, որ հանձնաժողովի նախկին նախագահն ազդել է միջազգային դոնորներից մեկի վրա՝ հակակոռուպցիոն մի փորձագետի աշխատանքից ազատելու համար։ ՔՊ-ականները ԿԿՀ անդամի թեկնածուից նաև պարզաբանումներ էին պահանջում, թե ինչո՞ւ է նա արդարադատության նախարարության […]
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանն ու լրագրող Ժաննա Ավագյանը քննարկում են Իլհամ Ալիևի հայտարարությունները Բաքվում տեղի ունեցած միջազգային համաժողովի ընթացքում։ Անդրադարձ է կատարվում նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայանի այցին Բաքու և դրանից հետո արված հայտարարություններին։
Կորցնելով վստահությունը հանրության շրջանում՝ Նիկոլ Փաշինյանը ամրապնդում է իշխանությունը և այն գերկենտրոնացնում իր ձեռքերում․ նշում է «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Ալավերդիում համայնքապետի փոփոխությունը, իսկ մինչ այդ՝ Վանաձորում ընտրված համայնքապետի բանտարկումը իշխանության գերկենտրոնացման ցուցիչներ են:
1991 թվականն էր։ Նոր հիմնադրված Համազգային թատրոնում առաջին ներկայացման՝ Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» ներկայացման փորձերն էին ընթանում։ Օպերայի մոտ հանդիպեցի ժողինստիտուտի ուսանող մի ընկերոջ։ Ասաց, թե ազատ են դասերից, բայց չի ուզում տուն գնալ։ Երբ իմացավ, որ թատրոն եմ գնում, ցանկացավ միանալ ինձ։ Այն ժամանակ թատրոնը Գրողների միության շենքում էր։ Դերասաններից մեկը երկար չարչարվելուց, մի քանի անգամ դերակատարներին փոխելուց հետո վերջապես ավարտել էր Էժեն Իոնեսկոյի «Երկխոսություն» մեկ գործողությամբ պիեսի բեմադրությունը և խնդրել Սոս Սարգսյանին, որ փորձի ընդմիջման ժամին դիտում ու քննարկում թույլ տա։ Ուսանողին պատմեցի, որ դա ենք նայելու։ Գրողների տան ճանապարհին հետաքրքրվեց, թե ինչի մասին է պիեսը․ փորձեցի […]
Դեկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը։ Եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորների և Սահմանադրական դատարանի նախկին նախագահի գանգատները ճանաչել է անընդունելի: Այդ մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ 2020-ի հունիսի 26-ին ուժի մեջ էին մտել Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունները, որոնցով դադարեցվել էր Սահմանադրական դատարանի նախագահի (Հրայր Թովմասյան) ու ՍԴ ևս երեք դատավորների (Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյան, Ալվինա Գյուլումյան) գործունեությունը։ Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորներն ու ՍԴ նախկին նախագահը ՄԻԵԴ ներկայացված դիմումով բողոքել էին, որ զրկված են եղել իրենց պաշտոնների վաղաժամկետ դադարեցումը ներպետական մակարդակում վիճարկելու հնարավորությունից, […]
Գերեվարված հայ պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանը Բաքվում դատապարտվեց 18 տարվա ազատազրկման։ Դեկտեմբերի 7-ին Ոսկանյանի գործով ընթացող դատավարությանը Ադրբեջանի դատախազությունն առաջարկել է, որ նշված ժամկետից 13 տարին նա անցկացնի խիստ ռեժիմի բանտում։ Ադրբեջանական կողմը նշում, թե իբր Գագիկ Ոսկանյանը «ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով դիվերսիոն-հետախուզական խմբով» Քելբաջարի շրջանում խախտել է Ադրբեջանի պետական սահմանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ 2023-ի օգոստոսի 16-ին Հայաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը։ Նույն օրը Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրել դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։ Այնուհետև պարզվել էր, որ Ադրբեջանի կողմից ձերբակալված […]