Առգրավվել է տոների համար նախատեսված ահաբեկչության պայթուցիկ

Հյուսիսային Օսեթիայի և Ինգուշեթիայի ոստիկանները կանգնեցրել են սպիտակ Միցուբիշին, որում երկու` սև զգեստներով և գլխաշորերով ծածկված կին է եղել: Ստուգել են նրանց փաստաթղթերը: Պարզվել է, որ նրանցից մեկը հետախուզման մեջ է եղել: Կինն սկսել են համոզել, որ նախկինում Դաղստանում դատապարտվել է, սակայն հիմա փոխվել է, այլևս ապրում է օրինապահ քաղաքացու կյանքով: Նրանք պնդել են, որ Մախաչկալայից Նալչիկ են գնում` այցելելու բարեկամներից մեկին:

Ոստիկանները որոշել են կինոլոգների օգնությամբ ևս մեկ անգամ զննել մեքենան: Բեռնախցիկի մոտ շունը նստել է, ինչը նշանակել է, որ ավտոմեքենայում պայթուցիկ սարք կա: Փակելով ճանապարհը` ոստիկանները վնասազերծել են պայթուցիկը :

Այժմ գլխավոր խնդիրն այն է, որ եթե կանայք ճիշտ են ասել, ապա պայթուցիկով մեքենան կտրել անցել է Դաղստան-Չեչնիա, Չեչնիա-Ինգուշեթիա սահմանները` չհարուցելով ոստիկանների կասկածը:

Նշվում է, որ կանանցից մեկի ամուսինը գաղտնի խմբերից մեկի առաջնորդն էր, ում սպանել էին վերջերս: Կանայք պատրաստվում էին պայթուցիկներով ահաբեկչություններ կազմակերպել մայիսի 1-ի տոնակատարությունների ժամանակ: