Կրեմլի` Սիբիրի զարգացման ծրագիրն ապշեցրել է

«Ես սկզբում չհավատացի, մինչև սեփական աչքերով չտեսա Տնտեսական զարգացման նախարարության կողմից այլ նախարարությունների հետ համաձայնեցնելու ուղարկված այս օրենքի նախագիծը: Ես չէի հավատում, որ այսպիսի օրենք կարող է գոյություն ունենալ»,- ասել է նախկին ֆիննախ Ալեքսեյ Կուդրինը:

Նախատեսվում է, որ երկրի շուրջ 60%-ը պիտի դուրս բերվի ֆեդերալ իրավական և գործադիր իշխանության վերահսկողության դաշտից: Այդ շրջանների նոր իշխանական համակարգը և դրա նախագծերը ստանալու են աննախադեպ հարկային արտոնություններ և բյուջեից առատ ֆինանսավորում: Ինչպես նաև, նախատեսվում է, որ օգտակար հանածոների (հանքերի) շահագործման իրավունքը տրվելու է «առավելություններ ունեցող ներդրումային կազմակերպություններին» առանց մրցույթի: Առկա օրենքները և սահմանափակումները այդ կազմակերպությունների համար, ըստ էության, չեղյալ են համարվելու:

“Коммерсантъ”-ը այս նախագիծը կոչել է պետություն պետության մեջ` եզրահանգելով, որ կառավարման համակարգ ստեղծելու անկարողությունից իշխանությունն անցել է «ձեռքով կառավարման» սկզբունքին: