Ադրբեջանի ԱԳՆ-ն նորից ճշտումներ է պահանջում Google-ից

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևի խոսքով «Նեֆթչիլյար պողոտայի անունը հայկական անուն է գրված»: «Դա պրովոկացիա է,- ասել է նա,- մեր դիվանագիտական կառույցները հակադարձելու են համապատասխան ձևով»:

Աբդուլաևը կոչ է արել Ադրբեջանում և դրանից դուրս ապրող բոլոր ազերիներին առավել ակտիվորեն դիմել Google ընկերությանը` հանդուրժողականորեն վերաբերվելով` անընդհատ զանգահարել, նամակներ և դիմումներ ուղարկել:

Նշվում է, որ Google Maps-ը հաճախ է զայրացնում ազերիներին` «Ադրբեջանական պաշտոնական» անունների փոխարեն` գործածելով հայկական անուններ:

Դրա համար պաշտոնական Բաքուն դիմել է ընկերությանը` առաջարկելով միասին կազմել «Հարավային Կովկասի» քարտեզը 1903թ ռուսական «Հարավային Կովկասի ռազմական քարտեզի» հիման վրա. այս քայլը ևս Ադրբեջանում դիտարկում են` իբրև տարածքային ամբողջականության համար մղվող պայքարի մաս:

Մեկնաբանել