Այդ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն. Ռուբեն Թովմասյան

Թովմասյանի դիտարկմամբ` հիմա երիտասարդությունը մոլորված է. «Հայրը անգործ է, մայրը անգործ է, ինքն ուզում է արտագաղթի»: Ըստ նրա` իշխանությունները սպառել են իրենց. «22 տարի կոճակ ես սեղմել, էլի ընտրվես, ի՞նչ ես անելու»: Տարվող քարոզարշավի մասին նա հիշեցրեց հին ասույթը. «Ամենից շատ սուտ են խոսում պատերազմից և որսորդությունից հետո և ընտրություններից առաջ»:

Թովմասյանին շատերն են հաղորդել, որ իրենց սպառնացել են: «Երբ մեկն աշխատում է դպրոցում, ասում են` կամ այս կուսակցության օգտին պիտի քվերակես, կամ հեռացնելու ենք»,- օրինակ բերեց նա` հավելելով, որ այդ ամենին կարելի է տեղեկանալ, եթե «իջնեն և ժողովրդի հետ խոսեն»: Դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն էլ անհատական մտերմիկ շփումներ ունի, Թովմասյանը հակադարձեց. «Մտերմությունն էլ չափ ու սահման ունի»:

Ռուբեն Թովմասյանը չի տեսնում մեկ ուժ, որի հետ կկարողանար դաշինք կազմել:  

Իր քարոզարշավը կազմակերպել է դասական ավանդույթներով և տեսահոլովակով` «երկու րոպեում, ընկեր Մնացականյան, տվել ենք Հայաստանի հինգ հազար տարվա պատմությունը»:

Իր վստահությամբ` ՀԿԿ-ն կունենա ընտրողների 10%-ի ձայնը, իսկ այն, որ հարցումներով իրենք մոտ 1% են հավաքելու, իրեն չի հուզում: «Ֆաշիզմը ծնած երկրները կարո՞ղ են արդար ու անկեղծ լինել, թող մտածեն իրենց պատմության մասին»,- պատասխանեց Թովմասյանը եվրոպացի մասնագետների անցկացրած սոցիալոգիական հարցումների մասին հարցին:

Վաղը ՀԿԿ-ն տոնելու է աշխատավորների տոնը: «Կեցցե Մայիսի 1-ը»,- ամփոփեց Ռուբեն Թովմասյանը: