Ազգայնամոլները, որ պայքարում են իրենց երկրի իսլամացման դեմ, նախաձեռնել են այս ակցիան` ի պատասխան Գերմանիայում Ղուրանի 25մլն օրինակ տարածելու որոշման:
Ծաղրանկարների մրցույթը նրանք անցկացնելու են Վեստֆալիի խորհրդարանական ընտրությունների`մայիսի 13-ի շեմին: Մասնակիցները գալու են Քյոլն, Բոնն, Դյուսելդորֆ, Ահեն, Վուպպերտալ և Զոլինգենե քաղաքների 25 մզկիթների մոտ` բերելով իսլամի թեմայով իրենց հեղինակած ծաղրանկարները:
Անցյալ կիրակի` ապրիլի 29-ին, ազգայնամոլները նման մի ակցիա կազմակերպել էին Էսսենե և Գեզենկիրխենե քաղաքների մոտ, սակայն ոստիկանությունը կանխել էր` ծաղրանկարների` մզկիթների մոտ նախատեսված ցուցադրությունը:
Մրցույթը դատապարտել է Վեստֆալիի ներքին գործերի նախարար Ռալֆ Եգերը և դաշնային ՆԳ նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխը: Իշխանությունները համարում են, որ ազգայնամոլների նախաձեռնություններն ուղղակի սադրանք են մուսուլմանների դեմ: