Արարատի մարզում այսօր գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ

Այսօր` տեղական ժամանակով ժամը 09.38-ին, Հայաստանում` Մասիս քաղաքից 6կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայությունը, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում  է  5 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.010 և արևելյան երկայնության 44.470 :

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

Ըստ նախնական տվյալների`  2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Արտաշատ, Մասիս քաղաքներում և Դվին, Ոստան գյուղերում: