Բեռլուսկոնին առաջարկ է արել Գվարդիոլային

Այս մասին, ըստ Panorama.am-ի, հայտնում են իսպանական ԶԼՄ-ները: Նա արդեն փոխնախագահ Ադրիանո Գալիանիին հանձնարարել է զբաղվել այդ հարցով և հասնել այն բանին, որ իսպանացի մասնագետը հաջորդ մրցաշրջանում գլխավորի «Միլան»-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Բեռլուսկոնին դժգոհ է իր թիմի խաղային համակարգից: Մասնավորապես՝ նրան դուր չի գալիս, որ խաղը կառուցվում է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի շուրջ:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա կատալոնյան թիմից: Նրան կփոխարինի Տիտո Վիլանովան, որը ներկա պահին նրա օգնականն է: