«Արսենալ»-ը ձեռք բերեց Պոդոլսկիին

«Լոնդոն տեղափոխվելով՝ ես եվրոպական մրցաշարերում խաղալու փորձ ձեռք կբերեմ: Նման որոշումս չի նշանակում, որ ցանկանում էի լքել «Քյոլն»-ը: Պարզապես ինձ հիանալի հնարավորություն ընձեռվեց, և ես պետք է օգտվեի դրանից: «Արսենալ»-ում իմ առջև նոր հնարավորություններ կբացվեն, և ես կզարգանամ որպես ֆուտբոլիստ:

Սա շատ բարդ որոշում էր, քանի որ «Քյոլն»-ը, մեր երկրպագուները և քաղաքը առանձնահատուկ են ինձ համար: Ես ամբողջ կյանքում կսիրեմ «Քյոլն»-ը: Այդուհանդերձ, այժմ մեզ հարկավոր է հավաքվել ու կենտրոնացնել բոլոր ուժերը, որպեսզի պահպանենք մեր տեղը Բունդեսլիգայում»,– Պոդոլսկիի խոսքը, ըստ Sportarmenia-ի, մեջբերում է «Քյոլն»-ի պաշտոնական կայքը: