Նալբանդյանը 49-րդ հորիզոնականում է

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 905 միավորով շարունակում է զբաղեցնել 49-րդ հորիզոնականը:

Լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել սերբ Նովակ Ջոկովիչը՝ 13020 միավորով, 2-րդ հորիզոնակում է իսպանացի Ռաֆայել Նադալը՝ 10170 միավորով, 3-րդ հորիզոնականում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որն ունի 8880 միավոր: Նալբանդյանը ապրիլի 30-ից մինչև մայիսի 6-ը հանդես կգա Սերբիայի բաց առաջնությունում, որի մրցանակային ֆոնդը կազմում է 366.950 եվրո:

Մեկնաբանել