Ատամնաբույժը հեռացրել է իր նախկին սիրեկանի ողջ ատամնաշարը

Լեհ ատամնաբույժ Աննա Մակովյակը վրեժխնդիր է եղել նախկին սիրեկանից` Մարեկ Օլժևսկուց: Մարեկը, միամտությունից կամ ագահությունից ելնելով, ատամնաշարի զննության նպատակով դիմել է Աննային: Ատամնաբույժը ընդհանուր թմրեցմամբ հեռացրել է նախկին սիրեկանի բոլոր 32 ատամները, որից հետո փաթաթել է նրա գլուխը վիրակապով, որպեսզի կորուստն անմիջապես չհայտնաբերվի:

Տուն գալուն պես Օլժեվսկին նայել է հայելու մեջ և տեսածից ուշագնաց եղել: «Այդ անպատկառը դատարկել է իմ բերանը»,-բացականչել է նա:

Այժմ Աննան պետք է պատասխանատվություն կրի իր արարքի համար. նրան սպառնում է երեք տարի ազատազրկում` հաճախորդի վստահությունը չարաշահելու և նրա հանդեպ հեգնական վերաբերմունք ցուցաբերելու համար:

Մեկնաբանել