Բան Կի Մունը ողջունել է Սու Չժիի «քաղաքական ճկունությունը»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է «Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի» ղեկավարի «քաղաքական ճկունությունը» և նրան հրավիրել է առաջիկայում այցելել Նյու Յորք՝ կազմակերպության կենտրոնակայան։

2009թ. Մյանմար իրականացրած նախորդ այցի ժամանակ Բիրմայի զինվորական վարչակարգի ղեկավարությունը Բան Կի Մունին թույլ չէր տվել հանդիպել Սու Չժիին, որն այդ ժամանակ տնային կալանքի տակ էր։

Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արդեն երկրորդ օրն է, ինչ պաշտոնական այցով Մյանմարում է։ Այցի առաջին օրը նա հանդիպել է երկրի նախագահ Թեյն Սեյնի հետ և դարձել խորհրդարանի առջև ելույթ ունեցած առաջին օտարերկրյա քաղաքական գործիչը։

Երեկ նաև համաձայնագիր է ստորագրվել ՄԱԿ-ի ու Մյանմարի իշխանությունների համագործակցության մասին երկրում վերջին 30 տարիներին առաջին մարդահամարի անցկացման հարցում։

Մեկնաբանել