Ռոնալդու. Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչն է

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն կարծում է, որ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն աշխարհի լավագույն մասնագետն է: Այս մասին հաղորդում է Marca-ն:

«Մոուրինյոն ֆանտաստիկ մարզիչ է: Աշխարհի լավագույն մարզիչը համարվելու համար, հարկավոր է մասնագիտական կարողությունները ցուցադրել տարբեր երկրներում, իսկ Մոուրինյոն արել է դա»,- Նշել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն միակ մարզիչն է, ում գլխավորած թիմերը 3 տարբեր երկրների չեմպիոն են դարձել` «Պորտու» (Պորտուգալիա), «Չելսի» (Անգլիա), «Ինտեր» (Իտալիա): Այժմ պորտուգալացին շատ մոտ է նաև 4-րդ երկրի չեմպիոնի կոչումը նվաճելուն. նրա գլխավորած «Ռեալին» ընդամենը 2 միավոր է պակասում Իսպանիայի չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար:

Մարզական գործընկեր` SportArmenia.com