Բաքվում արգելել են ռուսական արտադրության տաքսիները

Օրինախախտներին սպառնում է 100 մանաթ տուգանք (1 մանաթը հավասար է մոտ €1-ի)։

Ավելի վաղ՝ 2012թ. սկզբին, Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել էր ավտոմեքենաների այն մոդելների ցանկը, որոնք Բաքվում կարող են օգտագործվել որպես տաքսի։ Այդ ցուցակում տեղ էին գտել ռուսական արտադրության մի շարք մոդելներ՝ Lada Priora, Volga Siber, ГАЗ-3102 և ГАЗ-31105։ Մյուս կողմից՝ այդ ժամանակ ևս նախարարությունում հայտարարել էին, որ գործանականում այս մեքենաների մուտքը Բաքվի տաքսիների պարկ չի թույլատրվում։

Ներկայում Ադրբեջանը Բաքվի տաքսիների պարկի թարմացման շրջանականում գնում է «լոնդոնյան տաքսիներ»՝ չինական արտադրության TX4 մեքենաներ։ Ներկայում Բաքվում գործում է այս մոդելի մոտ հազար տաքսի։ Հետագայում Բաքուն մտադիր է ամբողջությամբ անցնել «լոնդոնյան տաքսիների»։