Մալաթիայում մեկնարկել է միջբակային ֆուտբոլի մրցաշարը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այսօր մեկնարկել է միջբակային ֆուտբոլի ամենամյա մրցաշարը, որը կտևի մինչև հոկտեմբեր: Բացման արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող մրցաշարը տարեցտարի ավելի ու ավելի մեծ մասսայականություն է վայելում վարչական շրջանի պատանիների ու երիտասարդների շրջանում: Վարչական շրջանի աշխատակազմի նախաձեռնությամբ սկիզբ առած առաջին մրցաշարի մասնակից թիմերի քանակը 12 էր, այսօր արդեն`17:

Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այս մրցաշարի անցկացումը ոչ միայն առողջ ապրելակերպի խրախուսում է, այլև պատանիների և երիտասարդների շրջանում ազատ ժամանակի տնօրինման ողջունելի ու կարևոր նախաձեռնություն: Նա հավելել է, որ քաղաքապետարանը կաջակցի ու կխրախուսի, որ նմանատիպ մրցաշարեր կազմակերպվեն և անցկացվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Մեկնաբանել