ՀԱՀ-ը մեծացրել է նավթի ներկրումը Իրանից

2012թ. մարտին Իրանից ՀԱՀ է մատակարարվել 505,9 հազ. տ նավթ՝ համեմատ 2012թ. 417 հազ. տ-ի։ Ներկրված նավթի արժեքը 2012թ. փետրվարի $296 մլն-ից աճել է՝ 2012թ. մարտին կազմելով $434 մլն։

Նախկինում ԱՄՆ-ը ՀԱՀ-ի իշխանություններին բազմիցս կոչ է արել նվազեցնել Իրանից նավթի ներկրումը, սակայն ՀԱՀ-ը տվյալ քաղաքականության հետ չի համաձայնել։

Հիշեցնենք, որ Իրանի նկատմամբ գործում են մի շարք պատժամիջոցներ, որոնք կոչված են Իսլամական Հանրապետությանը ստիպել հրաժարվել միջուկային ծրագրից։

2011թ. նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կանադան հայտարարեցին Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների սահմանման մասին՝ ուղղված իրանական տնտեսության էներգետիկ և ֆինանսական հատվածների դեմ։ Պատժամիջոցների պատճառ էր դարձել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցը, որում ասված էր, որ Իրանը մինչև 2003թ. միջուկային զենքի ստեղծմանն ուղղված աշխատանքներ է իրականացրել, և որ նման գործունեություն կարող է իրականացվել մինչ օրս։

2012թ. հունվարի 23-ին Եվրամիությունը հավանություն տվեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթին, որոնք կոչված են կրճատելու երկրի միջուկային ծրագրի ֆինանսավորման աղբյուրները։ Եվրամիությունը արգելք է սահմանել իրանական նավթի ու նավթամթերքների ներկրման, գնման և տարանցման, ինչպես նաև դրանց վերաբերող ֆինանսական ու ապահովագրական գործողությունների նկատմամբ։ Արգելքը պետք է ուժի մեջ մտնի 2012թ. հուլիսի 1-ին։

Ի պատասխան այս պատժամիջոցների՝ Թեհրանը 2012թ. փետրվարին դադարեցրել է հում նավթի մատակարարումները Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային։