Այսօր Աշխատավորների միջազգային օրն է

Մայիսի 1-ին աշխարհի ավելի քան 140 երկրում, այդ թվում` Հայաստանում, տոնում են Աշխատավորների միջազգային օրը:

1889թ. Փարիզի կոնգրեսը որոշել է ամեն տարի մայիսի 1 -ին ցույցեր կազմակերպել՝ ի հիշատակ Չիկագոյի բանվորների ակցիայի: Նշենք, որ 1886թ. ամերիկացի բանվորները գործադուլ են արել՝ պահանջելով 8- ժամյա աշխատանքային օր: Գործադուլն ավարտվել է ոստիկանների հետ բախումներով, որի հետևանքով տասնյակ մարդիկ ձերբակալվել կամ զոհվել են:
Աշխատավորների միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում և այլ երկրներում:

Մեկնաբանել