BP-ի զուտ շահույթը կրճատվել է 18%-ով

Հաշվետու եռամսյակի վերջին BP-ի մաքուր պարտքը կազմել է $31,2 մլրդ՝ 2011թ. համապատասխան ժամանակաշրջանի $27,5 մլրդ-ի համեմատ։ Ընկերության արդյունահանման ծավալները կազմել են 2,45 մլն բարել/օր՝ չհաշված ТНК-BP համատեղ ձեռնարկության արդյունահանման ծավալները։ Ընկերության հաղորդագրությունում նշվում է, որ 2012թ. 2-րդ եռամսյակում ակնկալվում է արդյունահանման ծավալների կրճատում, ինչը BP-ն պայմանավորում է սեզոնայնության գործոնով։  

ТНК-BP-ի զուտ շահույթը (որը հասանելի է BP-ին) նվազել է 8%-ով՝ մինչև $1,09 մլրդ։ Համատեղ ձեռնարկության՝ BP-ին բաժին ընկնող արդյունահանման ծավալներն աճել են 4%-ով՝ մինչև 1,019 մլն բարել/օր։     

BP-ն հայտարարել է նաև Մեքսիկական ծոցի Marlin, Horn Mountain, Holstein, Ram Powell և Diana Hoover հանքավայրերի իր մասնաբաժինները վաճառելու մտադրության մասին։