Քվեարկե՛ք սեփական համոզմունքներով․ Լը Պեն

«Քվեարկե՛ք՝ համաձայն սեփական համոզմունքների՝ ազատ»,- հայտարարել է նա Փարիզում «Ազգային ճակատ»-ի կողմնակիցների մայիսմեկյան ցույցի ժամանակ։

Լը Պենը նշել է, որ ինքն անձամբ չի քվեարկելու ո՛չ Օլանդի, ո՛չ Սարկոզիի օգտին։

«Ազգային ճակատ»-ի առաջնորդն իր ելույթում քննադատել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի երկու մասնակիցների ու նրանց կուսակցությունների գործողությունները։

Լը Պենի համախոհների քվեարկությունը կարող է վճռել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ճակատագիրը։ Առաջին փուլում հաղթել էր սոցիալիստ Օլանդը՝ ստանալով ընտրողների ձայների 28%-ը. Սարկոզին ստացել էր ձայների 27%-ը։ Մարին Լը Պենը ընտրությունների առաջին փուլում զբաղեցրել էր երրորդ տեղը՝ ստանալով մոտ 18% ձայն։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Ֆրանսիայում տեղի կունենա մայիսի 6-ին։

Մեկնաբանել