ԱՄՆ-ը և Ճապոնիան ԿԺԴՀ-ին կոչ են արել վերջ տալ սադրանքներին

Երկու երկրների առաջնորդների համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Օբաման ասել է, որ Փհենյանի վերջին գործողությունները, այդ թվում՝ «Ինհա-3» հրթիռի անհաջող արձակումը, կհանգեցնեն միայն միջազգային մեկուսացման ուժեղացման։

Նոդան իր հերթին հայտարարել է, որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը մեծ հավանականությամբ պատրաստվում է իրականացնել իր առաջին միջուկային փորձարկումը 2009-ից ի վեր։

Օբաման նշել է, թե ԱՄՆ-ը և Ճապոնիան համակարծիք են այն հարցում, որ Փհենյանը պետք է հետևի միջազգային նորմերին, և որ Հյուսիսային Կորեայի իշխանություններին չի հաջողվի ոչինչի հասնել հետագա սադրիչ գործողությունների արդյունքում։

Մեկնաբանել