Բարսելոնան աշխատավարձերի վրա տարեկան ծախսում է 217 միլիոն դոլար

Sporting Intelligence-ը հրապարակել է աշխարհի առաջատար սպորտային ակումբների աշխատավարձերին հատկացվող գումարների վերաբերյալ հետազոտության արդյունքները:

Կազմված դասակարգման աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է կատալոնական «Բարսելոնան», որը տարեկան աշխատավարձերի վրա ծախսում է 217 միլիոն դոլար: Այդպիսով, միջինը յուրաքանչյուր խաղացողին հասնում է 8,7 միլիոն դոլար:

Երկրորդ տեղը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալը», որի աշխատավարձի ֆոնդի ծավալը կազմում է 194 միլիոն դոլար: «Ռեալի» խաղացողների միջին եկամուտը շաբաթական 150 հազար դոլար է:
Եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդը», որը անցած տարի միայն տասներորդ հորիզոնականում էր: Անգլիական ակումբն աշխատավարձերի վրա ծախսում է 185 միլիոն դոլար:

Ամենամեծ աշխատավարձերի ֆոնդերով ակումբների տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. «Բարսելոնա» (ֆուտբոլ) – Մեկ խաղացողի միջին աշխատավարձը 8,7 միլիոն դոլար, աշխատավարձի ֆոնդ՝ 217 միլիոն դոլար:
2. «Ռեալ» ( ֆուտբոլ) – միջին աշխատավարձը՝ 7,8 միլիոն դոլլար, ֆոնդը՝ 194,9 միլիոն:
3. «Մանչեսթեր Սիթի» (ֆուտբոլ) – միջին աշխատավարձը՝ 7,4 միլիոն, ֆոնդը՝ 185 միլիոն:
4. «Չելսին» (ֆուտբոլ) – միջին աշխատավարձը՝ 6,8 միլիոն, ֆոնդը՝ 169,8 միլիոն:
5. «Լոս-Անջելես Լեյքերս» (բասկետբոլ) – միջին աշխատավարձը՝ 6,3 միլիոն, ֆոնդը՝ 87,9 միլիոն:
6. «Նյու-Յորք Յանկիս» (բեյսբոլ) – միջին աշխատավարձը՝ 6,2 միլիոն, ֆոնդը՝ 198 միլիոն:
7. «Միլանը»(ֆուտբոլ) – միջին աշխատավարձը՝ 6,1 միլիոն, ֆոնդը՝ 152, 6 միլիոն:
8. «Բավարիա» (ֆուտբոլ) – միջին աշխատավարձը՝ 5,9 միլիոն, ֆոնդը՝ 170,2 միլոին:
9. «Ֆիլադելֆիա» (բեյսբոլ) – միջին աշխատավարձը՝ 5,8 միլիոն, ֆոնդը՝ 174,5 միլիոն:
10. «Ինտեր»(ֆուտբոլ) – միջին աշխատավարձը՝ 5,7 միլիոն, ֆոնդը՝ 142,5 միլիոն:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել