Մայիսի 1-ի հանդիսությունները ոչ ամենուր են եղել տոնական

Իտալական Թուրին քաղաքում տոնական երթի մասնակիցներն արտահայտել են իրենց դժգոհությունը քաղաքապետի նկատմամբ, երբ նա իր շնորհավորական խոսքն էր ասում: Ըստ Vesti.ru-ի` սուլոցներով ու գոռալով չբավարարվելով` ոմանք անցել են գործողությունների. ամբոխի մեջ պայթյուն է որոտացել: Ոստիկանները հակադարձել են բավական բիրտ` հրապարակը ազատել են մարդկանցից ռետինե մահակների գործադրմամբ: Վիրավորներ են եղել, 4 մարդ ձերբակալվել է:

Հունաստանում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր: Մասնակիցները դժգոհում են աշխատանքից ազատելու, աշխատավարձերի կրճատման և տնտեսական խիստ միջոցների դիմելու պատճառով: Արհմիությունների անդամներն ասել են, որ այսօր իշխանությանը տրվում է ժողովրդին լսելու վերջին հնարավորությունը: Հունաստանում էլ մայիսի 6-ին խորհրդարանական ընտրություններ են:

Հազարավոր մարդիկ, իշխանության քաղաքականությունից դժգոհ, փողոց են դուրս եկել Իսպանիայում: Երկիրը մեծ տնտեսական անկում է ունեցել: Մադրիդում մայիսմեկյան ամենամեծ հանդիսության ժամանակ բողոքողները պահանջել են ապահովել իրենց աշխատանքի և սոցիալական ապահովության իրավունքը:

Մեկնաբանել