Մեդվեդևն ու Պուտինը տոնը նշել են բարում

Նրանք գործընկերների հետ գարեջուր են խմել, խեցգետին ու կարտոֆիլի տապակա կերել:

Բարը բաց է եղել բոլորի համար, սակայն քչերն են համարձակվել ներս գալ, քանի որ պաշտոնական անձանց ներկայությամբ այստեղ անսովոր մթնոլորտ էր:

ՌԴ իշխանությունները «մի քիչ խոսել են դեսից-դենից»: Բարի տերը հյուրերին առաջարկել է կրկին այցելել, սակայն Պուտինը պատասխանել է. «Եթե ես սկսեմ բարեր գնալ, ինչեր կսկեն իմ մասին խոսել»: