«Խաղաղության կորպուսը» ժամանում է Վրաստան

Խմբի 43 անդամներից 34-ը անգլերեն լեզվի ուսուցիչներ են, իսկ 9-ը՝ ոչ պետական և սոցիալական ոլորտի խորհրդատուներ։ Խումբը Վրաստանում կմնա երկու ամիս։ Այս ժամանակահատավածում խմբի անդամները կապրեն վրացական ընտանիքներում, կմասնակցեն վրացերենի դասընթացներին, կաշխատեն վրացական դպրոցներում, ոչ կառավարական կազմակերպություններում և այն կառույցներում, որոնց հիմնական նպատակը Վրաստանի շրջանների սոցիալական զարգացման աապահովումն է։

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից տարածած հաղորդագրության համաձայն՝ «Խաղաղության կորպուսը» Վրաստան կամավորներ է ուղարկում երկրի կառավարության խնդրանքով՝ Վրաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը խթանելու և երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու նպատակով։

«Խաղաղության կորպուսը» ստեղծվել է 1961թ. ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի նախաձեռնությամբ։ Կառույցի ստեղծման պահից ի վեր՝ 220 հազար կամավոր աշխատել է աշխարհի 139 երկրում։

2001թ. Թբիլիսիում ստորագրվել է ««Խաղաղության կորպուսի» Վրաստանում գործունեություն ծավալելու մասին» համաձայնագիրը։ Դրանից մեկ միս անց Վրաստան են ժամանել առաջին 25 կամավորները, որոնք երկու ամիս վրացական դպրոցներում անգլերեն են դասավանդել։

Մեկնաբանել