Գինգրիչը չի պայքարի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար

Գինգրիչի խոսքով՝ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի առաջատար դիրքն ակնհայտ է, ու պայքարը շարունակելն արդեն անիմաստ է։ Պաշտոնական հայտարարությունն ակնկալվում է այսօր։

«Օգտվելով անձամբ ինձ աջակցած մարդկանց դիմելու հնարավորությունից՝ ուզում եմ տեղեկացնել, որ ես դադարեցնում եմ ընտրարշավը։ Ձեր աջակցությունը կենսական անհրաժեշտություն էր և շատ կարևոր էր ինձ համար։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հանգանակել է իմ ընտրարշավի կազմակերպման համար, իմ 2,5 մլն ընտրողներին, բոլոր նրանց, ովքեր փորձել են պայքարել՝ հանուն լավագույն Ամերիկայի»,- հայտարարել է Գինգրիչը։

Հանրապետականների ներկուսակցական նախընտրական արշավը այժմ կշարունակեն երկու թեկնածու՝ ակնհայտ ֆավորիտ և դե ֆակտո հանրապետականների միասնական թեկնածու Միթ Ռոմնին ու տեխասցի կոնգրեսական Ռոն Փոլը։

Նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում նշանակված են այս տարվա նոյեմբերի 6-ին։

Մեկնաբանել