Բրազիլացիները ցանկանում են, որպեսզի Գվարդիոլան գլխավորի իրենց ազգային հավաքականը

Այն բանից հետո, երբ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարեց, որ հեռանում է այդ պաշտոնից, Բրազիլիայում սկսեցին ակտիվ քննարկել իրենց երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ղեկն այդ մասնագետին հանձնելու հնարավորությունը։

Գվարդիոլայի նշանակման քննարկումները նախաձեռնել է Lance թերթը։ Բրազիլական թերթերը գրում են, որ իրենց հավաքականի անդամներից շատերը դեմ չեն նման տարբերակին։ Երկրպագուների արձագանքը նույնպես երկար սպասեցնել չտվեց։ Բոլորը կողմ են արտահայտվում նման հնարավորությանը՝ հաշվի առնելով այն, որ «Բարսելոնան» Գվարդիոլայի ղեկավարությամբ հոյակապ խաղ էր ցուցադրում։ Բացի այդ, բրազիլացիները ցանկանում են լավ հանդես գալ Աշխարհի 2014թ․-ի առաջնության ժամանակ, որը կայանալու է հարավամերիկյան այդ երկրում։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել