Ապրիլին ԱՄՆ-ում վաճառվել է 1,184 մլն ավտոմեքենա

Autodata Corp. հետազոտական ընկերության տվյալների համաձայն՝ վաճառքների ամենաբարձր ցուցանիշը՝ 27,3%, արձանագրել է Volkswagen-ը՝ 49,295 հազ միավոր։ General Motors-ի վաճառքները նվազել են 8,2%-ով՝ մինչև 213,387 հազ. մեքենա։ Ապրիլին Ford-ի վաճառքները կրճատվել են 5,1%-ով՝ մինչև 179,658 հազ., Nissan Motor-ինը՝ 0,3%-ով՝ 71,329 հազ., Mitsubishi Motors-ինը՝ 34,7%-ով՝ 5,280 հազ., Honda Motor-ինը՝ 2,2%-ով՝ 122,012 հազ. ավտոմեքենա։ Toyota Motor-ի ցուցանիշն աճել է 11,6%-ով՝ կազմելով 178,044 հազ., Chrysler-ինը՝ 20,4%-ով՝ մինչև 141,165 հազ մեքենա, Mazda-ինը՝ 4,2%-ով մինչև 21,506 հազ., Hyundai-ինը՝ 0,8%-ով՝ մինչև 62,264 հազ., Kia Motors-ինը՝1%-ով մինչև 47,550 հազ. մեքենա։

Ապրիլի տվյալների համաձայն՝ իրացված մեքենաների թվով ԱՄՆ-ում շարունակում է առաջատար մնալ General Motors-ը։ Երկրորդ տեղում Ford-ն է, երրորդում՝ Toyota Motor-ը։ Autodata Corp-ի հաշվարկների համաձայն՝ հունվար-ապրիլին ԱՄՆ-ում վաճառվել է 4,651 մլն ավտոմեքենա։ Այս ցուցանիշը 10,3%-ով գերազանցում է 2011թ. համապատասխան ցուցանիշը։

Volkswagen Group-ի ամերիկյան ստորաբաժանման ղեկավար Ջոնաթան Բրաունինգը, մեկնաբանելով ԱՄՆ-ում ընկերության աշխատանքները, նշում է. «Մեր արտադրանքի պահանջարկը և սպառողների խանդավառությունը շարունակում են աճել արագ տեմպերով, և մենք քաղում ենք մեր աշխատանքի պտուղները։ Սա լավագույն ապրիլն էր ԱՄՆ-ում ծավալած մեր 40-ամյա գործունեության ընթացքում»։

General Motors-ի վաճառքների գծով փոխնախագահ Դոն Ջոնսոնը ևս նշել է, որ «բոլորին զարմացրել են» ավտոմոբիլային ոլորտի 2012թ. առաջին ամիսների լավ ցուցանիշները։

Մեկնաբանել