Ավելի վաղ Էկվադորը Petrobras-ին առաջարկել էր $168 մլն, սակայն վերջինս պահանջել էր $300 մլն։
2010թ. Petrobras-ը հրաժարվել էր Էկվադորում աշխատանքային նոր պայմաններից։ Ավելի վաղ Էկվադորի կառավարությունը բնական ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը մեծացնելու նպատակով ածխաջրածինների հանքավայրերի վերամշակման ժամանակ մասնաբաժային մասնակցության մեխանիզմը փոխարինել էր ամրագրված վճարմամբ պայմանագրերով։
Նշենք, որ մինչ այդ Petrobras-ը վերամշակում էր 19 հազ. բարել/օր արտադրողականությամբ հանքավայրեր։
Ընթացիկ տարվա սկզբին հայտնի դարձավ, որ լատինաամերիկյան մեկ այլ երկիր՝ Վենեսուելան, ևս լուծել է նավթային ակտիվների ազգայնացման շուրջ վեճը։ Դատարանի որոշմամբ՝ Կարակասն ամերիկյան ExxonMobil-ին $908 մլն պետք է վճարեր՝ 2007թ. ազգայնացված ակտիվների դիմաց։ Վենեսուելայի իշխանությունները, սակայն, համաձայնել էին միայն $255 մլն վճարել։
2012թ. նավթային ակտիվների ազգայնացման դիմեց նաև Արգենտինան։ Ապրիլի կեսին երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները իսպանական Repsol-ի դուստր Yacimientos Petroliferos Fiscales-ը (YPF) ազգայնացնելու մասին օրինագիծ ներկայացրեց խորհրդարան. վերին պալատն արդեն հավանություն է տվել դրան։ Վաղը տեղի կունենա ստորին պալատի քվեարկությունը։