Մեսսի և Ռոնալդու դառնալու համար Նեյմարը պետք է տեղափոխվի Եվրոպա․ Դեկու

Մի քանի գրանդ ակումբների՝ «Պորտուի», «Բարսելոնայի», «Չելսիի» նախկին կիսապաշտպան Դեկուն, ով այժմ խաղում է բրազիլական «Ֆլումինենսեում», բարձ է գնահատել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հնարավորությունները։

«Արդեն հիմա կարելի է ասել, որ Նեյմարը նույն խաղամակարդակն ունի, ինչ Մեսսին և Ռոնալդուն, սակայն դա տեսնում են միայն Բրազիլիայում։ Որպեսզի դա պարզ դառնա ողջ աշխարհին, Նեյմարը պետք է տեղափոխվի Եվրոպա։ Նեյմարն ի վիճակի է շատ գնդակներ խփել ցանկացած թոփ-ակումբում։ Եվ դա նույնիսկ այն պարագայում, որ նա կենտրոնական հարձակվող չէ, ինչպես Մեսսին և Ռոնալդուն։ Երբ նա հայտնվի «Ռեալում» և «Բարսելոնայում», ապա հեշտությամբ կդառնա այս ակումբներից մեկի առաջատարը», – ասել է Դեկուն բրազիլական O Globo-ին։

Մարզական գործընկեր` SportArmenia.com