Ներկայացվել են աշխարհի 100 ամենակրքոտ կանայք

FHM տղամարդկանց ամսագիրը հրապարակել է 2012-ի առաջին կեսի արդյունքներով աշխարհի 100 ամենակրքոտ կանանց ցուցակը, որը կազմվել է ընթերցողների համապատասխան հարցման արդյունքում: Վարկանիշային այս ցուցակում ընդգրկված կանանց օգտին քվեարկել է մի քանի հազար մարդ:

Այսպես` քվեարկության արդյունքում ցուցակի առաջատարն է բրիտանացի երգչուհի և դերասանուհի Թուլիսա Կոնտոստավլոսը (2011-ի ցուցակում նա ընդհանրապես չկար, իսկ 2010-ին` 15-րդ տեղում էր): Երկրորդ տեղում է երգչուհի և հաղորդավարուհի Շերիլ Քոուլը, իսկ երրորդ հորիզոնականում հայտնվել է փոփ-երգչուհի Ռիհաննան:

FHM-ի ընթերցողների վարկածով 100 ամենակրքոտ կանանց թոփային ցուցակի առաջին տասնյակն այսպիսին է. Թուլիսա Կոնտոստավլոս, Շերիլ Քոուլ, Ռիհաննա, Ռոզի Ջոնս, Ջորջիա Սալպա, Քեթի Փերի, Մեգան Ֆոքս, Քիլի Հեյզել, Միլա Կունիս, Էմիլի Ատակ:

Ցուցակի մյուս տեղերում են քեմբրիջյան դքսուհու քույրը` Պիպան (11-րդ տեղ), Սքարլեթ Յոհանսոնը (30-րդ), Անջելինա Ջոլին (31-րդ), Բեյոնսեն (38-րդ), Ջեսիկա Ալբան (41-րդ), Օլիվյա Ուայլդը (53-րդ), Բրիթնի Սփիրսը (59-րդ), Ջենիֆեր Էնիսթոնը (79-րդ), Թեյլոր Սվիֆթը (99-րդ): Ցուցակը եզրափակել է մոդել Ֆրանցիսկա Կլեյնը: