Վիկտոր Վալդեսը 5-րդ անգամ կարող է արժանանալ Սամորայի մրցանակին

Այս տարի «Բարսելանոյի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարող է նվաճել «Սամորայի մրցանակը» և այդ ցուցանիշով հավասարվել լեգենդար Անտոնիո Ռամալտեսի հետ։ Վալդեսը նաև կարող է դառնալ առաջին դարպասապահը, ով կկարողանա այդ մրցանակը նվաճել 4 անգամ անընդմեջ։

Տեղեկացնենք, որ «Սամորայի մրցանակը» հիմնադրվել է Marca մարզական պարբերականի կողմից 1958թ․-ին։ Այն կրում է իսպանացի լեգենդար դարպասապահ Ռիկարդո Սամորայի անունը։ Մրցանակը տրվում է Իսպանիայի Լա լիգայի այն դարպասապահներին, ովքեր ամենաքիչ գնդակներն են ընդունել առաջնության խաղերի ժամանակ։

Այս մրցաշրջանում Վալդեսը Լա լիգայի 34 խաղում բաց է թողել 26 գնդակ, այսինքն նրա այս գործակիցը կազմում է 0,76։ Նրան հետապնդում է «Ռեալի»դարպասապահ Իկեր Կասիլյասը, ում գործակիցը կազմում է 0,86։ Մասնագետները նշում են, որ քիչ հավանական է, որ Վալդեսը մնացած 4 խաղերում այնքան գնդակ բաց կթողնի, որ Կասիլյասը կկարողանա հավասարվել նրան այս ցուցանիշով։

Մարզական գործընկեր` SportArmenia.com