Մայիսի 7-ին Սիրիայի ժողովուրդը ձայնի իրական իրավունք չի ունենա․ Պետդեպ

«Հաշվի առնելով՝ ներկայում ինչ է կատարվում Սիրիայում, ակնհայտ է, որ Սիրիայի ժողովուրդը ձայնի իրական իրավունք չի ունենա», -ասել է Թոները։

Նա մեկնաբանել է նաև Սիրիայի իշխանությունների՝ մի շարք երկրների ներկայացուցիչ միջազգային դիտորդներին մուտքի այցագիր չտրամադրելու որոշումը, և նշել է, թե Վաշինգտոնը առավելագույն ջանքեր է գործադրելու մեծաթիվ դիտորդներ ունենալու նպատակով, և Սիրիայի կառավարության բոլոր սհամանփակումները մատահոգության տեղիք են տալիս։

Սիրիայում խորհդրանական ընտրությունները կանցակցվեն այս տարվա փետրվարին ընդունված նոր Սահմանադրության համաձյան, ըստ որի՝ այս ընտրությունները կլինեն բազմակուսակցական։ Սիրիայի օրենսդիրն ունի 250 անդամ, որոնք ընտրվում են ուղղակի և անուղղակի ընտրակարգով՝ չորս տարի ժամկետով։ Խորհդարանական վերջին ընտրություններն այս երկրում տեղի են ունեցել 20007թ.։