Մեսսիի և Ռոնալդուի համատեղ ռեկորդը

«Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի»առաջատարներ Լիոնել Մեսսին ու Կրիշտիանո Ռոնալդուն  համատեղ խփել են Իսպանիայի առաջնության գոլերի 9 տոկոսը: Այս մասին հաղորդում է Bobsoccer-ը:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում գրանցվել է 968 գոլ և դրանցից 86-ը (43-ական) խփել են մեր օրերի լավագույն ֆուտբոլիստները: Ավելի կոնկրետ, Ռոնալդուն ու Մեսսին խփել են առաջնության գոլերի 8.88 տոկոսը, ինչը բացարձակ ռեկորդ է եվրոպական առաջատար երկրների առաջնությունների համար:

Մարզական գործընկեր` SportArmenia.com