Պիզելլին և Մովսիսյանը` Պրեմիեր լիգայի լավագույն գոլերի հեղինակներ

Ռուսական Sport-express հեղինակավոր պարբերականը Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր տուրից հետո կազմում է լավագույն գոլերի 5-յակը, որը որոշվում է լրագրողների քվեարկության արդյունքում:

41-րդ տուրի լավագույն գոլ է ճանաչվել Ռուբին – Կուբան հանդիպման (1:1) ժամանակ Հայաստանի հավաքականի և կրասնոդարյան ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկոս Պիզելլիի խփած գոլը:

Լավագույն 5-յակը եզրափակել է Հայաստանի հավաքականի հարձակվողՅուրա Մովսիսյանի գոլը` «Կրասնոդար» – «Վոլգա» հանդիպման (2:1)ժամանակ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com